Հոլիվուդյան գերաստղերից երկուսը՝ դերասան Լեոնարդո դի Կապրիոն և ռեժիսոր Մարտին Սկորսեզեն կրկին կհամագործակցեն նոր ֆիլմի շրջանակում, գրում է «Daily Mail»-ը։
Նրանք միասին արդեն 5 համատեղ կինոնախագիծ են ներկայացրել. նոր ֆիլմը 6-րդն է լինելու ու կոչվելու է «Լուսնային ծաղկի սպանողները» («Killers of the Flower Moon»):
Իրական պատմության վրա հիմնված ֆիլմում դեպքերը զարգանում են 1920-ական թվականներին՝ Օքլահոմա նահանգում: Այն պատմում է տեղաբնակ հնդկացիների ցեղի մասին, որի անդամները դաժանաբար սպանվել են, երբ նրանց պատկանող հողերում նավթ է հայտնաբերվել:
Vesti.am









