Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1/8 եզրափակչում 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կորեացի ըմբիշի հետ գոտեմարտում հաղթելով 7:1 հաշվով խեղդող հնարք կիրառեց ու ժամանակից շուտ ավարտեց գոտեմարտը, գրում է armsport.am-ը:
Այսպիսով, աշխարհի գործող չեմպիոնը փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
ԱԱ-ի 1/4 եզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Կուսը:









