Foto

Ռոբերտ Դե Նիրոյին ռումբ են ուղարկել

Նյու Յորքում Ռոբերտ Դե Նիրոյի ռեստորանը տարհանել են պայթյունի վտանգի պատճառով, տեղեկացնում է «The Sun»-ը, փոխանցում է «Газета»-ն:

Նշվում է, որ տեղում հայտնաբերվել է կասկածելի իր, որը, հնարավոր է, պայթուցիկ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնում էին, որ պայթուցիկ սարքեր են ուղարկել Հիլարի Քլինթոնին, Բարաք Օբամային, ԿՀՎ-ի նախկին տնօրենին, Ջորջ Սորոսին:

Հայտնի չէ՝ Ռոբերտ Դե Նիրոյին առնչվող միջադեպը կապված է նախկինների հետ, թե ոչ:

Vesti.am