Սիրիական փախստականների վերադարձն այսօր ամենասուր հարցերից մեկն է, ինչի կապակցությամբ Ռուսաստանը կոչ է անում բոլոր երկրներին միանալ Սիրիային հատկացվելիք հումանիտար առաքելությանը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է «РИА Новости»-ն:
Նրա խոսքով, 2015 թվականի սեպտեմբերի 30-ից արտասահմանից Սիրիա է վերադարձել ավելի քան 245 հազար մարդ, իրենց տներ վերադառնալու ցանկություն է հայտնել մոտ 2 մլն փախստական՝ ՄԱԿ-ի տվյալների համաձայն:
Vesti.am