Իտալիան գնահատում է Մոսկվայի ջանքերը սիրիական Իդլիբը ապառազմականացնելու ուղղությամբ և աջակցում է ժնևյան բանակցություններին՝ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Աջակցում ենք ժնևյան գործընթացին, ՄԱԿ-ի գործողություններին, երկրում կայունության և հաշտության հաստատմանը, որոնք անհրաժեշտ են և պետք է պարտադիր անցնեն խաղաղ, քաղաքական, կայուն որոշման միջով: Գնահատում ենք Մոսկվայի դերը Իդլիբի ապառազմականացման հարցում, որի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ռազմական վտանգավոր էսկալացիայից և հումանիտար աղետից», - նշել է Կոնտեն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսում:
Vesti.am