Foto

Կառավարությունը 300 մլն դրամ կհատկացնի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին. տեսանյութ

Կառավարության Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ «Արմաթ» լաբորատորիաները 300 մլն դրամ են ստանալու։

«Այս պահին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում ներգրավված է 5350-ից ավելի աշակերտ:

«Տարածքային համաչափ զարգացման և բաշխվածության տեսանկյունից ելնելով՝ «Արմաթների» մեծ մասը մենք ներդնում ենք հենց մարզերում: 230 գործող խմբակներից միայն 29-ն են Երևանում, մնացած բոլորը մարզերում են, Արցախում, հիմնականում՝ սահմանամերձ գոտու հատվածում», - ասում է ԻՏՁՄ ծրագրերի համակարգող Աննա Սարգսյանը»: