«Մերիդիան» էքսպո կենտրոնում հոկտեմբերի 22-24-ը անց է կացվում Եվրասիական գործընկերության երրորդ միջազգային համաժողովը: Ժամանել են եվրասիական, եվրոպական և ամերիկյան մի շարք երկրների գործարար և կառավարական պատվիրակություններ:
Ղրղզստանի էկոնոկոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը ելույթի մեկնարկին նախ շնորհակալություն հայտնեց համաժողովին մասնակցելու հնարավորության համար:
«Շնորհակալ եմ կազմակերպիչներին հնարավորություն տալու համար նման գործնական միջավայրում քննարկելու օրակարգի հարցերը:
IT տեխնոլոգիաներն ամենակարևոր հարցերից մեկն է, որն այժմ քննարկվում է բոլոր հնարավոր հարթակներում: Պետք է նշել, որ մոտավորապես հինգ տարի առաջ, երբ հիմնվում էր ԵԱՏՄ-ն, կարծես թե շատ չէր խոսվում նման տեխնոլոգիաների զարգացման մասին: Հիմա արդեն, աշխատելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, կարող եմ ասել, որ ամենաբարդ առաջնահերթությունների անկյունում հենց նման ուղղություններ են: Տիգրան Սարգսյանն անձամբ է գլխավորում այդ աշխատանքը:
Հայաստանն ու Ղրղզստանը շատ հարցերում նման են. տնտեսության, աշխարհագրական կառուցվածքով:
Ղրղզստանը լեռնային երկիր է: Մեր տարածքի 95 տոկոսը լեռներ են: Մեզ համար բավական բարդ է տրանսպորտային ուղղություններ ստեղծելը, չունենք ելք դեպի ծով: Եվ այս ամենը մղում է նրան, որ մեր տնտեսությունը ուղղորդենք այն ոլորտների վրա, որոնք թույլ կտան դուրս գալ մրցակցային առավելությունների վրա և կարգավորենք բնական դժվարությունները, որոնք ունենք:
Մեր կառավարությունն այժմ նախաձեռնել է մի ծրագիր, համաձայն որի կլինի էլեկտրոնային կառավարություն, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որոնք կկիրառվեն ինչպես պետական համակարգում, այնպես էլ մասնավոր սեկտորում:
Մենք տեսնում ենք այն աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում աշխարհում, երբ աշխարհի առևտրի կառուցվածքը պրակտիկորեն փլուզվում է, ստեղծվում են նոր բլոկներ, միավորումներ: Ոչ մեծ երկրների համար բավական բարդ է լինել այդ հարաբերությունների սուբյեկտ, նրանք դառնում են օբյեկտներ: Մեր հարևանը տնտեսական հարաբերությունների այնպիսի խաղացող է, ինչպիսին Չինաստանն է: Լինելով ԵԱՏՄ անդամ, մեր երկիրն ստանում է հնարավորություն առաջ մղել իր տնտեսական հարաբերությունները», - ասաց Պանկրատովը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Vesti.am