Foto

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին ելույթ կունենա ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը

Հոկտեմբերի 22-24-ը Երևանում անց է կացվում Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը: Վերջինս հանդես կգա «Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ տնտեսական արդյունավետության բարձրացման մասին» ելույթով:

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովն անցկացվում է «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության, որը «Եվրասիական շաբաթ 2018» միջազգային ցուցահանդեսային համաժողովի ռազմավարական գործընկերն է, ու Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության նախաձեռնությամբ։ Համաժողովն անցկացվում է Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ։