Քիչ առաջ կառավարությունում ավարտվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի հանդիպումը: Vesti.am-ը կապ հաստատեց «Էյ-Սի-Փի» գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանի հետ՝ ճշտելու, թե ինչ մանրամասներ կան հանդիպումից: Նա մեզ ասաց, որ կառուցողական քննարկում է եղել, ու բանակցությունները շարունակվելու են նաև առաջիկայում:
«Կողմերը փոխանակել են տարբեր առաջարկություններ, ու մենք հույս ունենք, ականկալում ենք, որ առաջիկայում մեր բարձրացրած հարցերը դրական լուծում են ունենալու»,- ասաց Մեջլումյանը:
Մեր դիտարկմանը, թե գոնե կարճաժամկետ լուժումներ չե՞ն գտնվել, գործարանի տնօրենը պատասխանեց. «Հարցերն այնքան բարդ են ու բազմաշերտ, որ այսքան կարճ ժամանակում դրանք միանգամից լուծում ստանալ չեն կարող: Կարճաժամկետ լուծումների մասին էլ ասեմ, որ այս պահին չեն գտնվել, բայց դա չի նշանակում, թե չեն գտնվելու: Մենք, միանշանակ, լիահույս ենք, մեծ հույսեր ենք կապում մեր իշխանությունների հետ, որ բարձրացրած բոլոր հարցերը դրական պատասխաններ կստանան»:
Vesti.am-ի մյուս հարցին, թե «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ կապված խնդիրներին նույնպե՞ս անդրադարձ եղել է, Լուսինե Մեջլումյանը դրական պատասխան տվեց:
Վրույր Սևակ Vesti.am









