Foto

ԵԱՏՄ–ն ցանկանում է միջազգային շուկա դուրս գալ ճանաչելի և որակյալ եվրասիական ապրանքանիշներով. Տիգրան Սարգսյան

«Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում հատուկ ուշադրություն կդարձվի բիզնեսի ու իշխանությունների փոխհարաբերությունների զարգացմանը»,- համաժողովի բացման ժամանակ հայտարարեց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝  ԵԱՏՄ–ն ցանկանում է միջազգային շուկա դուրս գալ ճանաչելի և որակյալ եվրասիական ապրանքանիշներով։

«Մենք ցանկանում ենք միջազգային շուկա դուրս գալ եվրասիական ապրանքանիշներով, որոնք կլինեն ճանաչելի, ժամանակակից և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ» ,– պարզաբանեց Տ. Սարգսյանը։

Միաժամանակ նա շեշտեց, որ իրենք քննարկում են այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ Եվրասիական ոսկերչական ապրանքանիշի ստեղծումը, շինարարության ոլորտի չափանիշները, թվային տրանսպորտային միջանցքները, «խելացի քաղաքների» տեխնոլոգիաները և այլն։

Սարգսյանը նաև  ընդգծեց, որ ԵԱՏՄ երկրների ձեռնարկատերերը հետաքրքրված են արտասահմանյան բիզնեսի, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ ուղիղ կապի հաստատմամբ։

Իր հերթին այդպիսի հետաքրքրվածություն են ցուցաբերում նաև արտասահմանյան ձեռնարկատերերը՝ Հարավ–արևելյան Ասիայից մինչև Միջին Արևելք և Լատինական Ամերիկա։ Այս թեմային, ի դեպ, նվիրված կլինի ռազմավարական «Եվրասիական մայրցամաքային գործընկերություն. Ընդլայնելով ԵԱՏՄ բիզնեսի տիրույթը» նստաշրջանը։

Vesti.am