Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը, որի ժամանակ Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը հիշեցրեց` Ղրղզստանն արդեն 3 տարի անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը և այն դրական է գնահատում: Նրա խոսքով՝ այդ երեք տարիների արդյունքներով արդեն դրական միտումներ են նկատվում:
«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու եղանակով Ղրղզստանը հասանելիություն ստացավ Միության 183 միլիոնանոց շուկային: Նաև անցած տարիների արդյունքներով մենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ մեր ապրանքների արտահանման դրական միտում ենք նկատում, արձանագրել ենք արդյունաբերական արտադրանքի նշանակալի աճ»,- ասաց նա՝ հայտնելով, որ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երկրում արդյունաբերական արտադրանքի աճը կազմում է 111 տոկոս:
Vesti.am









