Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարվեց 2016 թվականին «Արմենիա Վայն» գործարան ՍՊ ընկերությանն արդեն իսկ տրված՝ մաքսատուրքից ազատման արտոնություն սահմանող կառավարության որոշման մեջ՝ ներդրումային ծրագիրը ընդլայնելու նպատակով:
Զեկուցող, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ նոր սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 3.4 մլրդ դրամ, որից նախատեսվում է կիրառել մաքստուրքից արտոնություններ:
Ծրագրով նախատեսված է ստեղծել 144 աշխատատեղ, 204 հազար դրամ միջին աշխատավարձով:
Ընկերությունը փաստացի իրականացրել է 4 մլրդ 737 մլն դրամի ներդրում, իսկ մինչ այժմ հաստատված արտոնությունունների գումարը կազմել է 1.4 մլրդ դրամ, հանրագումարով կկազմի շուրջ 4.9:
Vesti.am