Foto

Լոնդոնը մերժել է Ռուսաստանին

Մեծ Բրիտանիան մերժել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի հայտը՝ Սկրիպալների գործի հետաքննության փոխադարձ օգնության հարցում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «РИА Новости»-ն:

«Մի քանի ամիս մեր հայտը մնացել է անպատասխան: Մի քանի օր առաջ ստացել ենք պատասխան, որում պաշտոնապես գրված է, որ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով Մեծ Բրիտանիան չի կարող մեզ տրամադրել օգնություն կոնկրետ այս քրեական գործով՝ կապված ՌԴ քաղաքացիների ճակատագրի հետ», - ասել է Լավրովը:

Սերգեյ Սկրիպալը երկու քաղաքացիություն ունի, իսկ նրա աղջիկը՝ Յուլյան, միայն ռուսական և միջազգային կոնվենցիաները պահանջում են Լոնդոնից մատչելի դարձնել այն:

Vesti.am