Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, երբ ֆուտբոլային աշխարհը հնարավորություն կունենա իրեն կրկին տեսնելու աշխատանքի մեջ.
«Կարծում եմ, կվերադառնամ հունվարի 1-ից: Դեռևս չգիտեմ, թե որտեղ: Հիանալի եմ հանգստացել ու պատրաստ եմ աշխատանքի: Վստահ չեմ, որ կշարունակեմ աշխատանքս որևէ ակումբում:
Ունեմ առաջարկներ ֆուտբոլի ֆեդերացիաներից ու հավաքականներից: Կա տարբերակ նաև Ճապոնիայից: «Արսենալում» 22 տարի աշխատելու շնորհիվ մեծ փորձ եմ ձեռք բերել ու առաջարկություններ եմ ստանում աշխարհի տարբեր կետերից»,- ասել է ֆրանսիացին «Sport Bild»-ի հետ զրույցում:
Նախկինում հաղորդվում էր, որ Վենգերը կարող է դառնալ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն:
Vesti.am









