ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Արտահերթ նիստի օրակարգում կլինեն հետևյալ հարցերը.
- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
- «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
- «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին:









