Եվրախորհրդարանի՝ հաջորդ տարվա մայիսին կայանալիք ընտրությունները կդառնան Եվրոպայում արմատական փոփոխությունների սկիզբը և վերջ կդնեն ֆինանսական չարաշահումների դարաշրջանին, Ռուսաստան իր այցից առաջ ասել է Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին, փոխանցում է «ТАСС»-ը:
«Գալիք եվրոպական ընտրությունները կդառնան Եվրոպայի ապագայի համար դարակազմիկ փոփոխությունների սկիզբը: Մեր ընդդիմախոսներն ասում են վերահաս աղետի մասին, բայց դա վերաբերում Է սոսկ նրանց անձնական շահերին: Իսկ եվրոպական ժողովուրդներին աննախադեպ հնարավորություն կընձեռվի ստեղծելու նոր Միություն, որն առաջին հերթին կլինի ինքնիշխան տարածքների միություն՝ հիմնված ժողովրդավարության սկզբունքների, այլ ոչ թե ֆինանսական չարաշահողների շահերի վրա, ինչպես եղել Է մինչ այժմ»,- ասել Է Սալվինին:
Vesti.am









