Foto

Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստվում է ռուս, թուրք, ֆրանսիացի և գերմանացի առաջնորդների հանդիպումը, փոխանցում է «Газета»-ն:

Պեսկովը նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պուտինի հնարավոր հանդիպման լուրերը:

«Դեռ նման հարց չի բարձրացվել ոչ մի կողմից, և այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում», - ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ ցանկացած հանդիպում օգտակար կլիներ:

Vesti.am