Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ զոհվել է 10 մարդ, տուժել է շուրջ 50 մարդ, 20 մարդ հոսպիտալացվել է:
«РБК»-ի փոխանցմամբ էլ՝ պայթել է դեռևս անհայտ պայթուցիկ սարք, հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:
Քոլեջի շենքը շրջափակված է, շենքում գտնվող մարդիկ տարհանվել են:
Vesti.am









