Այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության պետական տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ ավելի արդյունավետ է և տեղին, որ Երևանի օրը, ինչպես նախկինում էր, սահմանի երկրի կառավարությունը, քանի որ այն թույլ է տալիս որոշակի շարժունություն ապահովել:
Սակայն չնայած կառավարության դիրքորոշմանը, հանձնաժողովն այս օրինագծին դրական եզրակացություն տվեց: Դրանով հաստատվում է, որ Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ կիրակի՝ ինչպես խորհրդային տարիներին «Էրեբունի-Երևան» տոնը:









