ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ԵՄ դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել և մտադիր է այն ընդունել, այդ մասին վերջինս ասաց ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մի քանի անգամ, տարբեր տարիների առաջարկություն եմ ստացել տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Այս փուլում այդ առաջարկն ուժի մեջ է: Եվ ամենաուշը մինչ դեկտեմբերի 15-20-ը պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ: Եվրամիության դատախազությունում աշխատանքի անցնելու առաջարկ է դա: Բայց մինչ դա դատախազության կազմավորման աշխատանքները լինելու են մյուս տարվանից: Եվ որպեսզի դրան մասնակից լինես, պետք է առնվազն Եվրոպայի խորհրդում գլխավոր դատախազների միջազգային ասոցիացիայում ներգրավված լինես: Եվ այս առաջարկությունն իմ կողմից ընդունվել է»,-ասաց Կոստանյանը:









