Foto

Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է սահմանախախտների խումբ

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի:

Սահմանախախտները փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողներն իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը, տեղեկացնում են ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն կոմպետենտ մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: