Բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգն իր վերջին՝ «Կարճ պատասխաններ՝ մեծ հարցերին» գրքում հայտարարել է, որ Աստված գոյություն չունի: Այդ մասին հայտնում է «CNN»-ը, փոխանցում է «Газета»-ն:
Գիտնականը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ աթեիստ է: Նրա խոսքով, ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում, կարելի է բացատրել ֆիզիկական օրենքներով:
«Աստված չկա, ոչ ոք չի կառավարում տիեզերքը», - ասված է գրքում:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, գիտնականը ևս մի քանի հայտարարություն է արել այդ գրքում, մասնավորապես, որ Երկրի սահմաններից դուրս գոյություն ունի կյանք և կանխագուշակել, որ 100 տարի ընթացքում մարդկությունը կկարողանա ճանապարհորդել դեպի Արեգակնային համակարգի ցանկացած կետ:
Vesti.am









