«UFC»-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ Խաբիբ Նուրմագոմեդովը կշարունակի հանդես գալ իրենց կազմակերպության հովանու ներքո: Այդ մասին հայտնում է life.ru- ն:
Նրա խոսքով՝ Նուրմագոմեդովի հաջորդ մրցակցի հարցը կքննարկվի այն բանից հետո, երբ ռուս բռնցքամարտիկը «վայելի հաղթանակը»:
Ուայթը միաժամանակ հավելել է, որ Նուրմագոմեդովի կոլեգա Զուբայր Տուխուգովի ճակատագիրը, ով հարձակվել էր Քոնոր ՄաքԳրեգորի վրա, այս պահին անհայտ է:
Ավելի վաղ Խաբիբը հայտարարել էր, որ «UFC»-ի հետ նոր մենամարտերի մասին բանակցություններ չի պատրաստվում վարել, մինչև կազմակերպությունը հրաժարվի իր թիմի դեմ մեղադրանքներից: Իր հերթին ամերիկացի ռեփեր «50 Cent»-ը ռուս բռնցքամարտիկին 2 մլն եվրո էր առաջարկել «Bellator MMA» տեղափոխվելու համար, խոստանալով դրանից հետո լուծել բոլոր հարցերը՝ կապված «UFC»-ի պայմանագրի հետ:
Vesti.am









