Foto

Թուրքական սմբուկները թույլ չեն տա ներմուծել Ռուսաստան

Ապրիլի 25-ից ժամանակավորապես արգելվելու է Թուրքիայից սմբուկի ներմուծումը Ռուսաստան։

Ինչպես հայտնում է «Meduza»-ն, «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը տեղեկացրել է, որ նման որոշում է ընդունվել Թուրքիայից կարանտինային համարվող օրգանիզմներով վարակված սմբուկների ստացման պատճառով։

«Ռոսսելխոզնադզորը» նաև հավելել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում հնարավոր է՝ դադարեցվի Թուրքիայից այլ մթերքների ներմուծումը ևս, այդ թվում՝ կանաչեղենի ու ընկուզեղենի։

Vesti.am