Քանյե Ուեսթի երգերի սևագրությունը, որոնք ներառված են ռեփերի վերջին «The Life Of Pablo» ալբոմում, ոչնչացվել է նրա դստրիկի ձեռքով: 2-ամյա Նորթ Ուեսթը հայրիկի հեռախոսը, որում ռեփերը պահում էր իր երգերի սկզբնական տարբերակները, պատահաբար գցել է զուգարանակոնքի մեջ: Այս մասին, elle.ru-ի փոխանցմամբ, պատմել է Քանյե Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանը:
«Իր բոլոր նոր երգերը Քանյեն պահում էր սմարթֆոնում՝ մշակելով դրանք, մինչև կսկսեր ալբոմի ձայնագրությունը: Իսկ Նորթն այն գցել է զուգարանակոնքի մեջ: Երգերը վերականգնել, ցավոք, չի հաջողվել: Մենք հեռախոսն ուղարկել ենք 4 տարբեր սպասարկման կենտրոններ, բայց «Apple» ընկերության և ոչ մի բաժին այնքան հանճարեղ չէր, որպեսզի կարողանար օգնել մեզ»,- հայտնել է Քիմ Քարդաշյանը:
Ի վերջո Քանյե Ուեսթն ստիպված է եղել զրոզից սկսել ալբոմի աշխատանքները: Զարմանալին այն է, որ բավականին պոռթկուն և զգացմունքային լինելով, Ուեսթը հեռախոսի՝ զուգարանակոնքի մեջ ընկնելու փաստը սառնասրտորեն է ընդունել:
«Նա նույնիսկ չի բարկացել փոքրիկ Նորթի վրա, նրա փոխարեն ես հաստատ կնախատեի աղջկաս»,- խոստովանել է Քիմը:
Vesti.am