Foto

Քանյե Ուեսթին դատի են տվել խաբեության համար

Քանյե Ուեսթին դատի են տվել: Այս ամսին հայտնում է  «Daily Mail»–ը: Ուեսթը հայտարարել  էր, որ իր նոր ալբոմը հնարավոր է լինելու լսել միայն իր ընկերոջ՝ Ջեյ Զիի «Tidal» ծառայության միջոցով, ինչի պատճառով էլ նրա երկրպագուները գրանցվել էին Բեյոնսեի ամուսնու վճարովի կայքում:

Սակայն շուտով Ուեսթի  նոր ալբոմը հայտնվել էր  նաև «iTunes»-ում, «Spotify»-ում և «Google»-ում , ինչպես նաև  հենց Ուեսթի կայքում:

Քանի որ 38-ամյա ռեփերը հայտարարել էր, որ իր ալբոմը  ոչ մի այլ տեղ չի ներկայացվելու,  Ջեյ Զիի ծառայության բաժանորդների թիվն ավելացել էր  ևս 2 միլիոնով, ինչն էլ ծառայությանը  փրկել է սնանկացումից: «Tidal»-ի վարկանիշն անկում էր ապրում, ծառայությունը փող չէր վաստակում և մեկ էլ հանկարծ՝ 84 միլիոն դոլարի եկամուտ:

13059625_1531615927145794_1468596071_n

Նշենք, որ Քանյեի նոր ալբոմի թողարկումից աանմիջապես հետո, նա  այն հանել էր օնլայն վաճառքից՝ հայտնելով, որ որոշ փոփոխություններ պետք է անի: Այդ փաստը բարկացրել էր բոլոր նրանց, ովքեր նախօրոք վճարել էին  դրա համար: Ի դեպ, Քանյեի ալբոմի թողարկման հենց առաջին օրը վերջինս մեկուկես միլիոն անգամ  ներբեռնվել էր անօրինական ճանապարհով:

Ռեփերի երկրպագուներից մեկը՝ Ջասթին Բեյքեր Ռեթը, Ուեսթին ու «Tidal» ծառայությանը դատի է տվել խաբեության համար:

Vesti.am