Վերջին շրջանում մենք՝ հայերս, հաճախ են հաղթանակներ գրանցում, որոնցով կարող ենք հպարտանալ: Իր երկրպագուներին հիանալի անակնկալ է մատուցել հանրահայտ հայ դաշնակահար Տիգրան Համասյանը, ով «Deutsche Phono-Akademie»-ի (Ձայնագրման գերմանական ակադեմիա) կողմից ճանաչվել է հեղինակավոր «ECHO Jazz 2016 Awards»-ի մրցանակակիր՝ «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր)՝ «Mockroot» ալբոմի համար։ Տաղանդավոր երաժշտի անունը հայտնվել է այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են ամերիկացի հայտնի ջազ-դաշնակահար Բրեդ Մելդաուն և Ջեյմս Ֆարմ ջազային քառյակը։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայանալու է մայիսի 26-ին, Համբուրգում։
Vesti.am