ՌԴ հաշվիչ պալատը 2019 թվականի համար կանխատեսում է բենզինի գնի կտրուկ աճ: Այդ մասին ասված է գերատեսչության 2019-2021 թվականների բյուջեի նախագծում:
Ինչպես նշված է փաստաթղթում, հունվարի 1-ից երկրում վառելիքի ակցիզային հարկի ավելացումը կհանգեցնի գների բարձրացմանը:
«Երկրում ակցիզային հարկի 1,5 անգամ բարձրացումը կարող է բերել բենզինի գնի կտրուկ աճի»,-գրում է «ТАСС»-ը՝ հղում անելով գերատեսչությանը:
Vesti.am









