Foto

G20-ում պայմանավորվել են վերացնել համաշխարհային շուկայի լարվածությունը

G20-ի երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվածության են եկել  վերացնել համաշխարհային առևտրում առկա լարվածությունը, ինչը կարող է վայրիվերումներ առաջացնել ֆինանսական շուկաներում, հայտարարել է Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնեն՝ Ինդոնեզիայի Բալի կղզում ելույթ ունենալով ֆինանսական G20-ի չորրորդ հանդիպման երկօրյա աշխատանքային նիստերի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք համաձայնեցինք, որ միջազգային առեւտուրն աճի կարևոր շարժիչն է և մեզ հարկավոր է վերացնել լարվածությունը, որը կարող է բացասաբար ազդել շուկայի տրամադրությունների վրա և ուժեղացնել ֆինանսական անկայունությունը»,-ասել է Դուխովնեն: Նա հայտնել է, որ նախարարներն ու ԿԲ-ների ղեկավարները քննարկել են համաշխարհային տնտեսության հեռանկարները, որոնք մնում են դրական: