Ֆրանկոֆոնիան ինձ համար անչափ հարազատ է, իսկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ծառայելը՝ մեծ պատիվ: Այդ մասին ասաց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:
Գագաթնաժողովի փակման ժամանակ իր ելույթում նա մասնավորապես ասաց. «Որքան հաճելի էին տարբեր երկրների բնակիչների հետ հանդիպումները, արժեքներ ստեղծող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը: Կարևոր եմ համարում երիտասարդությանն ու կանանց հարցերին ուղղված ծրագրերը, խնդիրների լուծման գործում նրանց ներգրավելը: Խոչընդոտներ շատ են եղել, բայց մենք հասկացել ենք, թե ինչպես դրանք հաղթահարել»:
Նա նաև ընդգծեց, որ տարիների ընթացքում համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացել են առաջ տանել կազմակերպությունը, այն ավելի բարձր մակարդակի վրա դնելով:
Vesti.am