Մադագասկարի սենատի նախագահ Էլուա Մաքսիմը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ելույթը սկսեց Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ իր ցավակցությամբ:
«Ողջույն հարգելի բարեկամներ, մինչև բուն խոսքիս անցնելը թույլ տվեք արտահայտել մեր խորին ցավակցությունները Հայաստանի կառավարությանը և հայ ազգին Շառլ Ազնավուրի կորստի հետ կապված: Մեծ երգահան, որը հավատարիմ մնաց իր ազգի արժեքներին: Մեծ արվեստագետին, ում կորուստը տխրեցրեց ամբողջ ֆրանսախոս աշխարհին: Միևնույն ժամանակ խորը ցավակցություններ եմ հայտնում Վիետնամի նախագահի կորստի հետ կապված, որը շատ մեծ ծառայություններ է մատուցել ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը»,- ասաց նա: