Foto

Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կանցկացվի և  կնպաստի հայերենի ու ֆրանսերենի տարածմանը,  ֆրանկոֆոն երկրների հետ երկկողմ և բազամակողմ ձևաչափով Հայաստանի  համագործակցությանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը:

Մեկնաբանելով այսօր Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ արված իր հայտարարությունը, թե  հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չհասնենք նաև տնտեսական հեղափոխության,  վարչապետ Փաշինյանն ասել է, որ կառավարության գլխավոր խնդիրն  է լինելու ստեղծել հնարավորություններ, և այդ հնարավորությունները դարձնել իրական, որ մարդիկ, տնտեսական առումով, կարողանան ստեղծագործել:

«Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունները կան և´ կստեղծվեն, և´ կուժեղանան: Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի, և´ որևէ կասկած չկա, որ այդպես էլ կա, ամեն ինչ վկայում է դրա մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սզկբնաղբյուրում: