Foto

Լիբանանի նախագահը ժամանել է Հայաստան

Լիբանանի նախագահ Միշել Աունը և  և առաջին տիկին Նադյա Չամին ժամանել են Երևան: Գրում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Լիբանանի նախագահը կմասնակցի Երևանում հոկտեմբերի 11-12-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Լիբանանի նախագահը գագաթնաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների և գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների հետ: