ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Այսօր շրջանարության մեջ եմ դրել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատերու մասին ՀՀ օրենքի նախագիծը և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
Առաջինով առաջարկում եմ ազատել գյուղմթերքի իրացումը ավելացված արժեքի հարկից, որը առաջ կբերի հայկական գյուղմթերքի գնի իջեցմանը մոտ 20%-ով։
Ինձ են դիմել նաև բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր մեկնել են արտասահման ուսում ստանալու նպատակով և 27 տարին լրանալուց հետո չեն վերադարձել հայաստան։ Օրենքում ժամկետների փոփոխությունը թույլ կտա այդ անձանց վերադառնալ հայաստան և մուծելով պետական տուրքը ազատվել քրեական հետապնդումից»:









