Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը չի շտապում խոսել գազի գնի նվազեցման մասին։
Հոկտեմբերի 10-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ միայն այն բանից հետո, երբ իրենք կունենան հաշվեկշիռները, կանխատեսումները, փոխարժեքի կանխատեսումները, գազի գնի հնարավոր մեծությունը, հնարավոր կլինի խոսել գազի գնի նվազեցման պոտենցիալի մասին։
«Եթե խոսում ենք 2019 թվականին գազի գնի նվազեցման հնարավորությունների մասին, երբ կունենանք հաշվեկշիռները, կանխատեսումները, փոխարժեքի կանխատեսումները, գազի գնի հնարավոր մեծությունը, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել գազի գնի նվազեցման պոտենցիալի մասին»,- նշեց նորանշանակ նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ 2017 թվականին ձեռքբերված պայմանավորվածության համաձայն 2018 թվականի հունվարից դեկտեմբերի 31-ը գազի գինը սահմանվել է 150 դոլար 1000 խմ-ի դիմաց։
Vesti.am