Երևանի նորընտիր ավագանին վաղը՝ հոկտեմբերի 10–ին, հրավիրում է առաջին նիստը։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 11.00-ին տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը` հետևյալ օրակարգով՝
1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։
2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։
3. Հանձնաժողովների կազմավորում
4.Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում։
5. Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։









