Foto

14 պատգամավոր միացել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի դիրքորոշմանը

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարությունը և ստորագրողների ցանկը ներկայացնում ենք ստորև.

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

ԱԺ պատգամավորներ՝

Աշոտ Արսենյան Ալիկ Սարգսյան Արտակ Սարգսյան Արման Սահակյան Տաճատ Վարդապետյան Հակոբ Գառնիկի Հակոբյան Շիրակ Թորոսյան Կնյազ Հասանով Արսեն Միխայլով Հարություն Կարապողոսյան Սամվել Ալեքսանյան Նահապետ Գեւորգյան Արայիկ Գրիգորյան Իշխան Զաքարյան

Հիշեցնենք, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային պաշտպանել են նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ԱԺ «Ելք» խմբակցությունը։