Ուկրաինայի Չեռնիգովի մարզում գտնվող ռազմական պահեստում պայթյունների ինտենսիվությունը կազմում է վայրկյանում 2-3 անգամ: Այդ մասին, ինչպես փոխանցում է «Риа Новости» գործակալությունը, հայտնել են Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբից:
Հաղորդվում է, որ պահեստում գտնվում է մոտ 88.000 տոննա զինամթերք: Զինանոցի տարածքը մոտ 682.6 հա է, դրա տեխնիկական տարածքը՝ 402 հա: Պատահարի վայրից 20 կմ շառավղով դադարեցվել է գնացքների ու մեքենաների երթևեկությունը: Փակվել է նաև օդային սահմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի Չեռնիգովի մարզում այրվել է զինամթերքի պահեստ: Իչնյա բնակավայրի մոտ թիվ 6 պահեստում պայթյունի մասին տեղեկությունը հայտնել են հոկտեմբերի 9-ին տեղական ժամանակով 3:40-ի սահմաններում:
Vesti.am









