Foto

Արարատ Միրզոյանը «Հանրապետական» խմբակցության 3 պատգամավորի հետ քննարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Կնյազ Հասանովին և Արսեն Միխայլովին։

Ինչպես տեղեկացնում է Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջը,  հանդիպմանը քննարկվել են Հայաստանում քրդական և ասորական համայնքների խնդիրները։ Անդրադարձ է եղել նաև ներքաղաքական իրավիճակին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Արարատ Միրզոյանն հանդիպել է նաև ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են  Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև խոսել են ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։