ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Սերգեյ Լավրովին կընդունի Սերժ Սարգսյանը: Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Vesti.am