Տնտեսագիտության նոբեյան մրցանակին են արժանացել ամերիկացի տնտեսագետներ Ուիլյամ Նորդհաուսն ու Պոլ Ռոմերուն: Առաջինն ուսումնասիրել է կլիմայի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Մյուս տնտեսագետը իր տեսության հիմքում դրել է էնդոգեն աճը, որի համաձայն՝ տնտեսական աճը ներքին, այլ ոչ թե արտաքին ազդակների հետևանք է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել գիտնականներ Արթուր Օուշկինը, Ժերար Մուրուն և Դոննա Սթրիքլանդը՝ լազերային ֆիզիկայի ոլորտում նշանակալի հայտնագործությունների համար:
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել գիտնականներ Ֆրենսիս Առնոլդը, Ջորջ Սմիթն ու Գրեգորի Վինթերը: Նրանք զգալի աշխատանք են կատարել քիմիական մոլեկուլների վերահսկվող էվոլյուցիայի ոլորտում, ինչը հնարավորություն է տալիս նոր դեղամիջոցներ ստեղծել:
Խաղաղության նոբելյան մրցանակն այս տարի երկու մարդու է շնորհվել՝ Դենիս Մուկվեգեին և Նադյա Մուրադին՝ պատերազմների ու զինված կոնֆլիկների ժամանակ սեռական բռնության դեմ պայքարելու համար:
Vesti.am









