Քսենյա Սոբչակն առավոտյան սելֆի է տեղադրել: Հաղորդավարուհին չի վախեցել իր ընթերցողներին երևալ վաղ առավոտյան, առանց շպարի և հարդարանքի:
«Արթնանալ և անել սելֆի՞: Հեշտ է»,- Instagram-ի իր միկրոբլոգում գրել է 34-ամյա Քսենյա Սոբչակը:
Հիշեցնենք՝ 2013 թ. փետրվարի 1-ին Սոբչակն ամուսնացել է դերասան և ռեժիսոր Մաքսիմ Վիտորգանի հետ, որը հաղորդավարուհուց մեծ է 9 տարով:
Վիտորգանն առաջին ամուսնությունից ունի երկու երեխա, իսկ Քսենյայի հետ միությունից դեռ երեխաներ չկան:
«Ես չեմ սիրում փոքր երեխաներին, ես չեմ ուզում ապրել կլասիկ ընտանիքի ձևաչափով: Այդ արժեքները իմ համար չեն»,-նախկին հարցազրույցներից մեկում խոստովանել է Քսենյա Սոբչակը:
Vesti.am