Foto

Արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պատրաստ ենք քննարկումներ սկսել. Էնֆիաջյան

Անհիմն եմ համարում մեղադրանքները, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ փորձում է տապալել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։ Այդ մասին այսօր «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց խորհրդարանում:

«Մեր կուսակցության անդամը՝ Գևորգ Պետրոսյանը, ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն է առաջարկել՝ զուտ իրավական կարգավորումներից ելնելով։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պատրաստ ենք քննարկումների։ Գործընթացը խոչընդոտելու որևէ միտում ԲՀԿ-ն չունի»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ վաղն իրենք իրենց քվեարկությամբ կարտահայտեն իրենց դիրքորոշումը:

«Վաղը՝ խմբակցության նիստի ժամանակ, կորոշվի՝ ԲՀԿ-ն ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությանը կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկի։ ԱԺ բնականոն գործունեությունը միշտ պետք է ապահովվի, սակայն որևէ օրենսդրական նախաձեռնությունն այսրոպեական լուծում չպետք է ունենա»,- ամփոփեց նա:

Vesti.am