Ուկրաինական Լուցկ քաղաքում արգելել են Պոտապի ու Նաստյայի համերգը: Պատճառն արդեն ծանոթ է շատ արտիստների՝ խումբը երգում է ռուսերեն և հանդես է գալիս Ռուսաստանում: Բայց եթե նախկինում համերգներն ընդհատում էին հիմնականում ազգայնականներն ու խուլիգանները, այս անգամ արգելքը դրել են պետական մակարդակով, հայտնում է vesti.ru-ն:
Պոտապն ու Նաստյան պետք է երգեին Լուցկում, սակայն հիմա ստիպված են Կիևում բացատրել, թե ինչու է համերգը չեղարկվել, չնայած՝ բոլոր տոմսերն արդեն վաճառված են:
Մանրամասները՝ տեսանյութում:
Vesti.am