Foto

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է «RT»-ն:

«Brent» տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,56 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 83,19 դոլարի:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,40 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 73,54 դոլար:

Vesti.am