Հայտնի ռուս երգիչ Ստաս Միխայլովը հոսպիտալացվել է Ստավրոպոլ քաղաքում՝ համերգից առաջ: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երգիչը վատացել է ելույթից մեկ ժամ առաջ, տեղի Մշակույթի և սպորտի պալատում:
Նախնական տվյալներով՝ արտիստը արյան ճնշման խնդիրներ է ունեցել: Այժմ նա հիվանդանոցում է, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Երգչի դուրսգրման մասին տեղեկությունը բժիշկները հայտնելու են առավոտյան: Հայտնի երգչի կինը՝ Ինա Միխայլովան, վստահ է, որ ինքազգացողության վատացման պատճառը գերհոգնածությունն է եղել: Կնոջ խոսքով՝ երգիչը վատացել է ձայնային սարավորումների ստուգման ընթացքում: Շտապօգնությունը փորձում էր կարգավորել նրա ճնշումը, սակայն դա նրանց չի հաջողվել:
Ինչպես փոխանցում է «Комсомольская правда»-ն` Ստավրոպոլում համերգից առաջ, Ստաս Միխայլովը 12 օր անընդմեջ համերգներ և թռիչքներ է ունեցել:
Vesti.am