Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն զրուցել են հեռախոսով: Ապրիլի 18-ին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում երկկողմ հարաբերությունների, Նադեժդա Սավչենկոյի և Կիևում դատապարտված երկու ռուսների՝ Ալեքսանդրա Ալեքսանդրովայի և Եվգենի Երոֆեևայի հարցերը:
Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են, որ Սավչենկոն կարող է այցելել Դոնի Ռոստովում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարան: Այս մասին հաղորդել է Vesti.ru:
Ապրիլի 18-ին երկու ռուսների դատավճիռը կայացրել է Կիևի Հոլոսեևսկի շրջանի դատարանը: Երովեևը և Ալեքսանդրովը դատապարտվել են 14 տարվա ազատազրկման: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործունեություն ծավալելու համար: Դատարանի վճիռն ուժի մեջ կմտնի 10 օրից, եթե այն չբողոքարկեն:
Ուկրաինուհի Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Նրան մեղադրել են Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (RTR) երկու լրագրողների՝ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության գործով:
Vesti.am