Foto

Օբաման և Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրավիճակը

ՌԴ և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրավիճակը և պայմանավորվել են նպաստել երկրում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը: Ինչպես հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունից՝ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

«Պուտինը շեշտը դրել է «ԻԼԻՊ»-ից և «Ջաբհաթ ան-Նուսրայից» «չափավոր» ընդդիմության շուտափույթ հեռացման վրա, ինչպես նաև Սիրիայի սահմանի փակումը Թուրքիայի հետ, որտեղից շարունակվում են զինյալների սողոսկումները և ծայրահեղականներին զենքի մատակարարումը»,- նշված  է Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Պուտինը և Օբաման նաև պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը հատուկ ծառայության  և Սիրիայի ուղղությամբ պաշտպանության գերատեսչությունների գծով: Մասնավորապես, լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվելու օպերատիվ արձագանքի համար՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքում:

Նախագահներն ընդգծել են Ժնևում անցկացված միջսիրիական բանակցությունների կարևորությունը՝ հակամարտության քաղաքական կարգավորման հարցում: Ինչպես նաև Օբաման շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Սիրիայում՝ ԱՄՆ քաղաքացի  Քեվին Դոուսի ազատ արձակմանը նպաստելու համար: ՌԴ և ԱՄՆ նախագահները քննարկել են  Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում Մինսկի համաձայնագրի կետերի իրականացումը, մասնավորապես, համաներում հայտարարելու և սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու հարցերը:

Vesti.am