Արքայական ընտանիքի երկրպագուները մտավախություն էին հայտնել, որ 37 տարեկանում սասեքսի դքսուհին կարող է խնդիրներ ունենալ երեխայի ծննդյան հետ կապված, գրում է «life.ru»-ն:
Մեգանը Եղիսաբեթ երկրորդի խորհրդով այցելել է մասնագիտացված կլինիկա և սառեցրել ձվաբջիջները: Ինչպես ենթադրում են արևմտյան լրատվամիջոցները, դա արվել է այն պատճառով, որ թագավորական ընտանիքը մտավախություն է ունեցել՝ գուցե Մեգանը չի կարող ծննդաբերել: Նշվում է նաև, որ դա արվել է նախքան հարսանիքը:
«Մեգանը ցնցված էր, երբ նրան ստիպեցին պտղաբերության թեստ անցնել, սակայն նա այլ տարբերակ չուներ»,-ասել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Ինչպես նշում են բժիշկները, թագուհին համաձայնություն է տվել Մեգանի և Հարրիի հարսանիքին միայն այն ժամանակ, երբ ապացուցվել է, որ Մեգանը կարող է երեխաներ ունենալ:
Vesti.am









