Foto

Պետդուման ընդունեց թոշակային տարիքի բարձրացման վերաբերյալ օրինագիծը

Ռուսաստանի պետական դուման միաձայն ընդունել  Վլադիմիր Պուտինի՝ թոշակային տարիքի փոփոխման վերաբերյալ օրինագիծը։  Ըստ այդմ,  կանանց համար թոշակային տարիք է սահմանվում  60 տարեկանը, գործող 55-ի փոխարեն։ Այդ մասին հայտնում է «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկել էր 63 տարեկանը։ Տղամարդկանց համար այն մնում է անփոփոխ՝ 65 տարեկան։ Նշվում է, որ օրինագծին կողմ է քվեարկել  385 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ չեն եղել։

Vesti.am